Կոպիրկինը կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ԲԴԽ նախագահ Անդրեասյանը ներկայացրել է դատական համակարգի ներկայիս իրավիճակը և սպասվող բարեփոխումները։
ՌԴ դեսպանն իր հերթին կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը՝ հատկապես համակարգի թվայնացումը, որի մեկնարկն արդեն տրված է։

Դեսպան Կոպիրկինը բարձր է գնահատել համագործակցությունը Կարեն Անդրեասյանի հետ որպես Արդարդատության նախարար և համոզմունք հատնել, որ նոր կարգավիճակում էլ ավելի արդյունավետ կլինի համագործակցությունը վերջինիս և ռուս գործընկերների միջև։
Քննարկման առարկա է դարձել հատկապես վերջին շրջանում Հայաստանում գործարարությամբ զբաղվող Ռուսաստանի դաշնության մեծ թվով քաղաքացիների հիմնախնդիրները, որոնք հաճախ գործ են ունենում դատական համակարգի տարբեր ատյանների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել և երկուստեք առանձնակիորեն կարևորվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև հետագա քայլերը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման վերաբերյալ։