«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը այսօր կլուսավորվի կապույտ գույնով

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր՝ նոյեմբերի 20-ին՝ 19:00-22:00-ը կիրականացվի միջոցառում՝ կապույտ լուսային էֆեկտներով։

Պահպանության ծառայության ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ միջոցառումը նվիրված է Երեխաների համաշխարհային օրվան, նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել երեխաների իրավունքների հետ կապված արդիական խնդիրների վրա։

Միջոցառումը կազմակերպում է UNICEF-ի հայաստանյան գրասենյակը։