«Պարոն Մեխակ Սայադյանին հորդորում ենք զերծ մնալ տեղեկատվական սադրանքների դիմելուց»․ Արգելոցապարկային համալիր

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի հայտարարությունը․

«Ի պատասխան «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրեն Մեխակ Սայադյանի՝ տարբեր լրատվամիջոցներով տարածած պնդումների, թե իրեն աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ ունի և որ ինքը մեկ տարի շարունակ հետապնդվել է նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը։

Պարոն Մեխակ Սայադյանին հորդորում ենք զերծ մնալ տեղեկատվական սադրանքների դիմելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց:

Այսպես,սույն թվականի օգոստոսի 16-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Ա. Հակոբյանի 230-Ա հրամանով` ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 122-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով և հիմք ընդունելով շրջակա միջավայրի նախարարի2020 թվականի հոկտեմբերի 2-ի N 378-Լ հրամանի հավելվածի 39-րդ կետը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնում 14․07․2021 թ․ N 08/085/21 ՎՎՀ վարչական վարույթով արձանագրված խախտումների մասին նյութերը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի 05․08․2021 թ․-ի թիվ 23-226 գրությունը և Մեխակ Սայադյանի 12․08․2021թ․ բացատրությունը, Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով լուծվել է 2006 թ․ հունվարի 4-ին շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և և Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Մեխակ Սայադյանի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը։


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Տավուշի տարածքային բաժնի պետ Դ. Խառատյանի կողմից սույն թվականի օգոստոսի 14-ին կայացվել է վարչական վարույթ հարուցելու որոշում,նույն օրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Տավուշի տարածքային բաժնի պետ Դ. Խառատյանը քննության առնելով վարչական վարույթի նյութերը կայացրել է Իջևանի դենդրոպարկի տարածքում զննում կատարելու մասին որոշումը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Իջևանի դենդրոպարկում Մեխակ Սայադյանի ներկայությամբ կատարված տեղանքի զննման արդյունքում պարզվել է, որ դենդրոպարկի տարածքում չորանում են մի քանի տասնյակ հազվագյուտ տեսակի ծառեր, այդ թվում, Կարմիր գրքում գրանցվածներ։

Հարկ ենք համարում տեղեկացնել,որ Իջևանի դենդրոպարկի տարածքի կեսից ավելին՝ 8,5 հա տարածք վարձակալվել է Մեխակ Սայադյանի կնոջը պատկանող «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ-ի կողմից՝ հանգստի կազմակերպման նպատակով։ Վարձավճար է սահմանվել 917 147 դրամ, վարձակալության ժամկետ՝ 2040 թվականը և արձանագրված խախտումների զգալի մասը արձանագրվել է վերոնշյալ տարածքում: Զննման արդյունքում հայտնաբերվել են առանց համապատասխան արձանագրություն Մեխակ Սայադյանի կողմից հատված <<Հացի>> ծառատեսակի հատված ծառերի կոճղերը,ոռոգման համար նախատեսված առուներում առկա է եղել կենդանի և անկած վիճակում գտվող մանրաձկներ, արձանագրվել են են այլ խախտումներ ևս:

Հաշվի առնելով վերոգրյալ առերևույթ չարաշահումների և նյութական պատասխանատվության ոչ պատշաճ իրականացման վերաբերյալ փաստերը, Մեխակ Սայադյանի աշխատանքից ազատումը իրավաչափ է և կատարվել է օրենքի շրջանակում։

Հանրությանը հորդորում ենք չհավատալ մանիպուլյատիվ բնույթի և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկությունների»: