ՌԴ ՊՆ-ն՝ Մարտակերտում ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչի սպանության մասին

Լուսանկարը՝ AlJazeera

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատել է հոկտեմբերի 9-ին ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը։

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։

Ռուսական զորախմբի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: