Դանիել Իոաննիսյանի կոչը պատգամավորներին. Մի նսեմացրեք ձեր հրապարակային խոսքի արժեքը

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուք սոցիլական ցանցում գրել է.

Ազգային Ժողովի սիրելի պատգամավորներ.

1. Նվազագույն աշխատավարձը սահմանում եք դուք և ոչ Կառավարությունը: Երբ դուք գրում եք «կառավարությունը որոշեց», դուք դրանով իսկ նսեմացնում եք պետությունում որոշումների կայացման ձեր իսկ դերը:

2. Նախագծի հեղինակը ձեր իսկ գործընկերներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանն են, և քանի դեռ իրենք չորոշեն նախագծում 63 հազարը դարձնել 68, դուք չեք կարող պնդել, որ նվազագույնը կդառնա 68 հազար: Նախագծում փոփոխություն կարող է իրականացնել միայն դրա հեղինակը և ուստի կառավարության կարծիքի վրա հիմնվելով մի նսեմացրեք հեղինակ-պատգամավորների դերը:

3. Լավ կանեիք իրարից ինչ-որ բաներ copy-paste անելու փոխարեն ձեր ՖԲ էջերը  օգտագործեիք կոնկրետ երևույթների ու նախագծերի մասին ձեր դիրքորոշումն արտահայտելու համար: Մի նսեմացրեք ձեր հրապարակային խոսքի արժեքը: