Հրդեհ Սարուխան գյուղում

ՀՀ ԱԻՆ

Փետրվարի 25-ին, ժամը 15:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: