Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։

Ժենյա Ներսիսյանը 90 տարեկան էր։

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ժ. Ներսիսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին», – ասված է թատերական գործիչների միության տարածած հաղորդագրության մեջ։