Սպասումը և սերը ծերանոցում

Հայաստանում 420 հազար կենսաթոշակային տարիքի մարդ է ապրում, նրանցից գրեթե 50 հազարը միայնակ են։ «Մեդիալաբի» «Օրագիր՝ տարեցներ» նախագիծը բացելու է փակագծերը, ներկայացնելու է նրանց առօրյան, պատմելու է տարեցների խնդիրների ու երազանքների, զգացմունքների ու սպասումների մասին։ Նախագծի առաջին պատումը Նորքի տուն-ինտերնատից է։

Տուն-ինտերնատներում մարդիկ հայտնվում են տարբեր պատճառներով։ Ոմանք միայնակ են, ոմանք՝ ունեն զավակներ և այլ բարեկամներ, սակայն բոլորն են պնդում՝ իրենց չեն լքել, այստեղ են, քանի որ այդպես են որոշել:

Պատմությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:

«Մեդիալաբի» այս եռապատումը տարեցների մասին է։ Ինչպե՞ս են ապրում նրանք, ովքեր մի ողջ կյանք արդեն հետեւում են թողել, բայց այսօր էլ շարունակում են հիշողություններ ստեղծել եւ չկոտրվել, առաջ գնալ։ Առաջ գնալ՝ չնայած այն հանգամանքին, որ պետական ու հասարակական կառույցները միշտ չէ, որ նրանց առաջարկելու եւ աջակցելու բան ունեն։