Արման Բաղդասարյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի քննչական վարչության պետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 25-ի  հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանը՝ ազատվելով Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից:

Կենսագրություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանը ծնվել է 1984թ. դեկտեմբերի 26-ին, Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքում: 

2007թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: 

2007-2012թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ստորաբաժանումներում քննիչի, ավագ քննիչի, պաշտոններում: 

2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծառայել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում: 

2014-2020թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնում:

2020-2021թթ. զբաղեցրել է նույն բաժնի պետի պաշտոնը:  

Արման Բաղդասարյանը մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին: 

Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամաններով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: