Հայաստանը կմասնակցի Չինաստանում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովին

Հայաստանը կմասնակցի Չինաստանում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովին
Հայաստանը կմասնակցի Չինաստանում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ապրիլի 25֊27֊ը կկայանա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բարձր մակարդակի երկրորդ միջազգային գագաթնաժողովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»֊ը, ապրիլի 19֊ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՉԺՀ֊ի արտաքին գործերի նախարար Վան Յին։ Գագաթնաժողովին կմասնակցեն 150 երկրից ներկայացուցիչներ, որից 37֊ը՝ ղեկավարների մակարդակով։ Գագաթնաժողովին մասնակցելու են միջազգային 90 կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ 5000-ից ավելի արտասահմանցիներ։ 

Հայաստանի ներկայացուցիչ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը գագաթնաժողովում հանդես կգա ելույթով։

Բնապահպանության նախարարությունից «Մեդիալաբին» տեղեկացրեցին, որ Չինաստանում տեղի ունենալիք գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Չինաստանի բնապահպանության նախարարները բնապահպանության ոլորտում համագործակության հուշագիր կստորագրեն։ Համագործակցության ընդլայնման կարևորության մասին գործընկերները պայմանավորվել էին ավելի վաղ` ՄԱԿ-ի բնապահպանական ասամբլեայի շրջանակներում կայացած առաջին հանդիպման ընթացքում։