Գյումրու ԲԿ-ում այսուհետ ամեն օր կիրականացվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումներ

Գյումրու ԲԿ-ից հայտնում են․

«Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ Գյումրու բժշկական կենտրոնում այսուհետ ամեն օր կիրականացվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումներ։

Պատվաստումներն իրականացվելու են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի ու Շիրակի մարզի պոլիկլինիկական ծառայության հետ համագործակցության արդյունքում։

Հորդորում ենք` օր առաջ պատվաստվել և կտրել վարակի տարածման շղթան»։