Զելենսկին Մոսկվայի ուղղությամբ հարվածներն անվանել է Ուկրաինայի «արդար պատասխան»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի ուղղությամբ վերջին հարվածները Ռուսաստանի գործողություններին «արդար պատասխան» են։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Խոսքը հունիսի 16-18-ը Ուկրաինայի իրականացրած խոշոր անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին է, որոնց թիրախում էին Մոսկվայի նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև Ռուսաստանի մայրաքաղաքի շրջակայքի մի շարք օբյեկտներ։ Հարվածների հետևանքով վնասվել է նավթավերամշակման գործարանը, հրդեհ է բռնկվել, իսկ մի քանի օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես խափանվել է։

«Դրանք արդար հարվածներ են։ Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմը, իսկ եթե շարունակի իր հարձակումները, Մոսկվան էլ կվառվի»,- հայտարարել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան շարունակելու է հեռահար հարվածները Ռուսաստանի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ՝ դրանք համարելով ճնշման միջոց՝ պատերազմը դադարեցնելու համար։