Քննիչը պարզաբանում է, թե ինչու է Քննչական կոմիտեն տարածել «Լիդիան» ընկերության 3D հոլովակը

Քննիչը պարզաբանում է, թե ինչու է Քննչական կոմիտեն տարածել «Լիդիան» ընկերության 3D հոլովակը
Քննիչը պարզաբանում է, թե ինչու է Քննչական կոմիտեն տարածել «Լիդիան» ընկերության 3D հոլովակը

Քննչական կոմիտեի խնդիրը «Լիդիան» ընկերության կողմից իրականացվելիք մեղմման միջոցի բովանդակությունը հասարակությանը հասանելի դարձնելն է:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Քննչական կոմիտեն «Լիդիան» ընկերության տեսահոլովակը տարածում, արդյոք շահերի բախում չկա՞ այստեղ:

«Քննչական կոմիտեն փորձաքննության եզրակացությունը հրապարակելուն զուգահեռ  նաև նշում էր մեղղման միրջոցառումների մասին: Ըստ էության ի՞նչ են այդ մեղմման միջոցները, հանրությունը պետք է իմանար, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց քննիչը: Ըստ նրա՝ եթե ուշադիր նայենք տեսանյութը, ապա Քննչական կոմիտեն որևէ գնահատական չի տալիս այդ մեղմման միջոցներին, դրանք լավ են, թե՝ վատ:

«Վարույթ իրականացնող մարմինն իրավասու է հանձնարարել տարբեր կողմերին՝ ցուցաբերելու որևէ հարցի պարզաբանման համար աջակցություն: Հրավիրվել են ոչ միայն  «Լիդիանի» մասնագետները, այլ նաև տվյալ ոլորտի մասնագետներ, և ժամանականային առումով այդ տեսագրություններն օգտագործվել են ընդհանուր տեսանյութի կազմման մեջ: Խնդիրը կայանում էր մեղմման միջոցի բովանդակությունը հասարակությանը հասանելի դարձնելուն»,- հավելեց Իվանյանը: