Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել գործողությունները Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Այս մասին, հղում անելով իրանական Tasnim լրատվական գործակալությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Tasnim-ի հաղորդմամբ՝ Իրանը և «դիմադրության ուժերը» վճռական են տրամադրված ամբողջությամբ փակելու Հորմուզի նեղուցը, ինչպես նաև ակտիվացնելու գործողությունները այլ ուղղություններով, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում։
Ըստ գործակալության՝ այդ քայլերի նպատակը Իսրայելին և նրա դաշնակիցներին «պատժելն» է՝ Լիբանանի դեմ իրականացված գործողությունների համար։



















