Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: 

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամու­թյունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստա­կամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար: Հայ-ամերիկյան փոխգործակությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ անգնահատելի ավանդը՝ մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և պահպանման գործում», – ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը