Նազարբաևը պատմել է ռուս բժիշկների շնորհիվ կորոնավիրուսից բուժվելու մասին

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել է, որ իրենց կորոնավիրուսից փրկել է ռուս բժիշկների խումբը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկեղծորեն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համավարակի ընթացքում Ղազախստանին ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար…Երբեք չեմ մոռանա, որ երբ հիվանդացա, իմ կողքին 10 օր շարունակ ռուս բժիշկների խումբն էր:

Դա վճռորոշ դերակատարում ունեցավ իմ բուժման գործում: Դա չի մոռացվում»,- Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից առաջ ասել է Նազարբաևը:

Ղազախստանի առաջին նախագահի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել 2020 թվականի հունիսի 18-ին: Նազարբաևը բուժվել էր հուլիսի 2-ին:

2021 թվականի հունիսին նա կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով: