Գերմանիան դադարեցրել է «Աստրազենեկա» պատվաստանյութի օգտագործումը

Գերմանիան, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել է կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկա» պատվաստանյութի օգտագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությանը:

 Կառավարությունը նման որոշում է կայացրել Պաուլ Էրլիխի ինստիտուտի խորհրդով:

Լրատվամիջոցը նշում է, որ Նորվեգիայում մահացել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստված բժիշկը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է այդ ահազանգը: