Ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը, ինչպես նաև տարեցները ամուր էին ու պինդ. Աննա Հակոբյան

Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ՝ սննդի կազմակերպումից մինչև մահճակալներ:

Ստեփանակերտի քաղաքապետարանը ստանձնել է այս ապաստարանում մահճակալներ տեղադրելու հարցը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ կզբաղվի ապաստարաններում մարդկանց սննդի ապահովման խնդրով:

Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը, ինչպես նաև տարեցները, ճիշտ է հուզված էին, բայց ամուր էին ու պինդ:

Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետիկ տիկին Աննա Հակոբյանը։