Վահե Շահվերդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին 

ՀՀ ժողովրդական արտիստ Վահե (Ֆլոբեր) Շահվերդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին ժամը 17:30-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին ժամը 11:00-14:00-ն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։