Տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հարցում շահագրգիռ են բոլոր երկրները՝ առանց բացառության. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

«Տարածաշրջանում կոմունիկացիաների արդյունավետ և փոխշահավետ լուծումը այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև խաղաղության», -այդ մասին «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ո՞վ է ճանապարհների ապաշրջափակման հարցում տարածաշրջանում ամենաշահագրգիռ կողմը, Փաշինյանը պատասխանել է.

«Եթե հետևենք և տեսնենք՝ ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ՝ առանց բացառության. Ռուսաստանն է շահագրգիռ, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Վրաստանն է շահագրգիռ, Ադրբեջան, Թուրքիան է շահագրգիռ, Հայաստանն է շահագրգիռ: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը ունի ընդհանրություններ մյուսների շահագրգռությունների հետ և տարբերություններ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իմ հարցազրույցը Նվեր Մնացականյանին։

Իմ հարցազրույցը Նվեր Մնացականյանին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, February 23, 2021