Սուրեն Աբրահամյան. «Ժամանակն է մի քանիսի գլուխը ջարդել»

Սուրեն Աբրահամյան. «Ժամանակն է մի քանիսի գլուխը ջարդել»
Սուրեն Աբրահամյան. «Ժամանակն է մի քանիսի գլուխը ջարդել»

«Մենք երբեք այսքան ծանր ժամանակներ չենք ապրել: Շատ դժվար ժամանակներ ենք ապրում, պետք է ամբողջանալ, ուժերը հավաքել: Այսօր մեր հասարակության իմունոհամակարգը զրոյական է, պետք է համակարգային փոփոխություններ իրականացնել»,-այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նման ոչ լավատեսական միտք արտահայտեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:

Իսկ ինչ վերաբերում է նոր փոփոխությունների գնալու Սերժ Սարգսյանի ցանկությանը, ապա ըստ պարոն Աբրահամյանի` Սերժ Սարգսյանը պետք է ոչ թե ձեռքը խփի սեղանին կառավարությունում եւ պահանջի կոռուպցիայի վերացում, այլ «ժամանակն է մի քանիսի գլուխը ջարդելու»:

Այս կապակցությամբ նա հիշեցրեց, թե որքան են լկտիացել որոշ պաշտոնյաներ: «Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ այնքան ցինիկանան, որ հայտարարեն, թե «բա իմ տղան «Բենթլի» չքշի, ո՞վ քշի», ո՞նց կարելի է կնոջ վրա ձեռք բարձրացնել եւ չպատժվել… Ամիսը մեկ մի արտառոց այլանդակ դեպք է լինում, որ ամբողջ հանրապետությունը տակնուվրա է լինում, եւ այդ այլանդակության հեղինակները, ցավոք սրտի, իշխանական հզոր հովանու ներքո գտնվող մարդիկ են լինում»,-վրդովված ասաց պարոն Աբրահամյանը: Կարդալ ավելին