«Միասին՝ Հայաստանի ու Արցախի թիկունքին»․ Արման Թաթոյանն այցելել է Արցախ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախ կատարված այցին։

«ՄԻԱՍԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԹԻԿՈւՆՔԻՆ Նախորդող 3 օրերին Արցախում էինք. Արցախյան շարժման 34-րդ տարվա խորհրդանշական օրեր:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ այցելել ենք Թաղավարդ, Աղավնո, Կարմիր Շուկա և այլ համայնքներ, ադրբեջանական էթնիկ զտումների արդյունքում Շուշիից ու Հադրութից բռնի տեղահանվածներին։

Տեղի են ունեցել քննարկումներ պետական նախարար Արտակ Բեգլարյանի (Artak Beglaryan) հետ, ինչպես նաև ԱԺ-ում և այլն»,-նշված է Թաթոյանի գրառման մեջ: