Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Այսօր պատվաստվեցի՝ ստանալով COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափը։
Ինչո՞ւ երրորդը․
1️⃣ Գիտակցում եմ, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք հանրային առողջության համար,
2️⃣ Ամենակարևորը՝ վստահում եմ առողջապահական ոլորտի մասնագետների ցուցումներին։
✅Սիրելի՛ քաղաքացիներ,
Իհարկե, ի ուրախություն բոլորիս, ներկայում համաճարակային առումով լարված վիճակ չունենք, բայց չպետք է կորցնենք մեր զգոնությունը։
ℹ️Եվս մեկ անգամ մեր ազգաբնակչությանը տեղեկացնում եմ, որ այն քաղաքացիները, որոնք հիվանդացել են, առողջանալուց 14 օր անց կարող են գնալ և պատվաստվել, ստանալ առաջին կամ երկրորդ դեղաչափը։
📌Առողջ եղեք»։