ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է անվերապահ պարտություն, այդ ուժերը կստանան մեր հավաքական ուժի վճռական հարվածը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է անվերապահ պարտություն, այդ ուժերը կստանան մեր հավաքական ուժի վճռական հարվածը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է անվերապահ պարտություն, այդ ուժերը կստանան մեր հավաքական ուժի վճռական հարվածը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Այսօր լրանում է Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարին, և Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում հանդիսավորությամբ նշվել է տոնը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ-ն պետք է լինի բռնությունից զերծ հանրություն, մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնությունով հարցեր լուծելու որևէ մտայնություն, որևէ փրոձ, որևէ քարոզչություն:

«Եվ այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչում: Բայց այս դեպքում էլ կարծեք ՀՀ-ում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն: Այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել, որ որևէ մեկի մոտ կասկած թող չառաջան, թե ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս՝ ՀՀ-ում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխպանությունը, ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն ՀՀ-ում տարածել բռնության քարոչությունը և բռնության գործելակերպը: Մենք նույն պատկերացումն ունենք նաև մեր արտաքին սահմանների, ՀՀ և ԼՂՀ անվտանգության պաշտպանության առումով: Մենք կողմնակից ենք մեր տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելու գործում: Բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևրում, ահա այդ բոլոր ուժերը կստանան մեր հավաքական կամքի, ուժի վճռական հակահարվածը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում