Slaq.am-ը հրապարակում է ֆեյքերի կեղծ գրառումները․ նախարարները Բեռլինում չեն եղել

Slaq.am-ը հրապարակում է ֆեյքերի կեղծ գրառումները․ նախարարները Բեռլինում չեն եղել
Slaq.am-ը հրապարակում է ֆեյքերի կեղծ գրառումները․ նախարարները Բեռլինում չեն եղել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում իր կիրակնօրյա հանգիստն է անցկացնում թիմակից 5 նախարարների հետ։ Վերջիններս նստած են երևանյան Չաման ռեստորանում և թեյ են խմում։ Թորոսյանը լուսանկարին կցել է հետևյալ գրությունը․ «Հիշում եմ՝ մտանք Բեռլին»։

http://uicarmenia.org/wp-content/uploads/2018/11/45393134_580143229110802_3266316186157056000_n.png

Ֆեյսբուքյան մի կեղծօգտատեր (fake)՝ ենթադրելով, որ նախարարներն իրոք գտնվում են Գերմանիայում, կատարել է հետևյալ գրառումը․ «սկի սովետի վախտերով 6 նախարար միաժամանակ գերմանիա չէր գնում, էս թրաշամանուկները ոնց են բյուջեն թրաշում, ինձ դզումա վայելեք զոմբիներ, սրանք ինչ էլ անեն ձեզ քիչաաաա»։

Կեղծ օգտատիրոջ այս կեղծ գրառումը իր մոտ է տեղադրել Slaq.am կայքը «Սկի սովետի վախտերով 6 նախարար միաժամանակ գերմանիա չէր գնում» գլխագրով։ Կայքի խմբագրությունը մանիպուլացրել է սեփական ընթերցողին՝ վերջիններիս կեղծ տեղեկություն ներկայացնելով։

Քիչ անց առավել ընդարձակ վերլուծությամբհանդես եկավ կայքի խմբագիր Մենուա Հարությունյանը։

Խմբագիրն իր ֆեյսբուքյան էջում և, ավանդույթի համաձայն, սեփական կայքում գրել է, որ տպավորություն ունի իբր «Նիկոլենք զորբայությամբ եկել են իշխանության պետության հաշվին աշխարհով մեկ ֆրֆռալու նպատակով․ օրը մի պաշտոնյա պետության հաշվին մի երկիր է թռնում»։

Հարությունյանը նաև բացատրություն պահանջեց Նիկոլ Փաշինյանից, թե վեց նախարար ինչ են անում Բեռլինում և հավելեց․ «Չեք մարսելու, սեփական ժողովրդին չի կարելի խաբել»։

Նշենք, որ Չաման ռեստորանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Լեոյի փողոցի վրա, դա նաև նշված է Թորոսյանի հրապարակած լուսանկարում։

Ռաֆայել Աֆրիկյան

Fip.am