Ապատեղեկատվություն՝ Դանիել Իոաննիսյանի մասին

Ապատեղեկատվություն՝ Դանիել Իոաննիսյանի մասին
Ապատեղեկատվություն՝ Դանիել Իոաննիսյանի մասին

Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում վերջին ամիսներին գրանցվել են բազմաթիվ նոր սոցիալական էջեր։ Դրանք մեծամասամբ կրում են ոչ թե ժամանցային, այլ քարոզչական բնույթ։ Հայտնվել են «ԱԱԾ», «Ոստիկանություն», «ՀՔԾ» և այլ պետական կառույցների անուններ կրող, սակայն բնույթով կեղծ էջեր։

Նմանօրինակ սոցիալական էջերից է «հեղափոխական» «Դուխով Հայաստան» էջը, որն իրականում զբաղված է բոլորովին այլ քարոզչությամբ։

Հրապարակումներից մեկը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի մասին է։

Այսպես, կցելով Իոաննիսյանի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարները՝ էջը գրում է․ «Մոնթե Մելքոնյանը եղել է Մոսկվայի լրտեսը և առաքելություն ուներ ադրբեջանցի եղբայրներին թշնամացնել հայերի հետ»։ Այս խոսքերը վերագրվում են Իոաննիսյանին։

Մի կողմ թողնելով հրապարակման բարոյական կողմը, նշենք, որ Իոաննիսյանը երբևէ նման հայտարարություն չի արել։ Ավելին, Իոաննիսյանը  բազմիցս հանդես է եկել Երևանում Մոնթեի անունով փողոց անվանակոչելու առաջարկությամբ։

Ի դեպ, վերջերս այս էջը հանդես էր եկել բռնության կոչով։ Ներկայանալով կառավարության անունից՝ էջի քարոզիչները կոչ էին արել քաղաքացիներին սառը զենքերով՝ դանակներով, այցելել հանրահավաքներին և Հանրապետական կուսակցության անդամների տեսնելիս «անցնել գործի»։

sut.am