Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ-ում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։

Հիշեցնեմ, որ այս հարցը ներառված է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։

Նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը։

Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝
☑️ Ոստիկանությունը,
☑️ Ոստիկանության զորքերը,
☑️ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը,
☑️ Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն