Դիակ` Սարուխան գյուղի սկզբնամասում

Դիակ` Սարուխան գյուղի սկզբնամասում
Դիակ` Սարուխան գյուղի սկզբնամասում

Օգոստոսի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Գավառի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Սարուխան գյուղի սկզբնամասում  տղամարդու դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը Սարուխան գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել է մոտ 65-70 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` ճակատային մասում ջնջխված վնասվածքներով:

Պարզվել է, որ  «ԳԱԶ-53»  մակնիշի բեռնատարի վարորդը  Սարուխան գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Վարորդը տվել է խոստովանական ցուցմունք:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, 
կատարվում է քննություն:
 
© Medialab.am