Freedom House-ի հայաստանյան ներկայացուցչի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին

Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանն անդրադարձել է այսօր տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին: Շիրինյանը գրում է.

«Freedom House-ի նախորդ զեկույցները բացասական էին գնահատում Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ բաց ու թափանցիկ մամլո ասուլիսներ չունենալու հանգամանքը: Նախորդ ամռանը մենք նաև կոչ արեցինք Հայաստանի վարչապետին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի ուղիները, այդ թվում՝ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսների միջոցով:

Այս տարվա ընթացքում ՀՀ վարչապետն իր երկրորդ մամլո ասուլիսն է ունենում մեդիայի ներկայացուցիչների հետ և սա կարևոր հանգամանք է առողջ ու գործող ժողովրդավարությում ապահովելու համար»: