Չինաստանի Ռենմին համալսարանի Լրագրության և հաղորդակցության դպրոցը հայտեր է ընդունում միջազգային դիմորդներից

Չինաստանի Ռենմին համալսարանի Լրագրության և հաղորդակցության դպրոցը միջազգային դիմորդներից հայտեր է ընդունում 2024 թվականի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնություն» (BRJC) մագիստրոսական ծրագրի համար։

BRJC-ն երկամյա մասնագիտական ​​մագիստրոսական ծրագիր է, որը դասավանդվում է անգլերենով։ Ծրագրի նպատակն է հաղորդակցության ոլորտում միջազգային հեռանկարներ ունեցող տաղանդների մոտ մուլտիմեդիոն  ռեպորտաժներ պատրաստելու և պատմություններ ներկայացնելու հմտությունները զարգացնելը, ինչպես նաև տարբեր մշակույթների և երկրների միջև փոխըմբռնման խթանումը։

Ծրագրի ուսումնական պլանը ներառում է հաղորդակցության և լրագրության միջանկյալ և առաջադեմ բազմազան դասընթացներ, ներառյալ՝ մեդիա պատմության և տեսությունների զարգացումը, մեդիա արդյունաբերությունը, գործնական հմտությունները և հետազոտական մեթոդները։

Բացի այդ, ծրագիրն առաջարկում է չինարենի ուսուցում և դասընթացներ չինական քաղաքականության, տնտեսության, հասարակության և մշակույթի թեմաներով:

Առաջին տարում ուսանողները կկենտրոնանան կուրսային աշխատանքի, և հաղորդակցման պրակտիկայի վրա: Երկրորդ տարում ուսանողները կենտրոնանալու են սոցիալական կամ մեդիա պրակտիկայի վրա և աշխատելու են գործնական թեմաներով մագիստրոսական թեզերի վրա:

Ռենմին համալսարանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից հիմնադրված առաջին համապարփակ հետազոտական ​​համալսարանն է։ Այն հիմնադրվել է 1937 թվականին հիմնադրված Շանբեյի հանրային դպրոցի հենքի վրա։

Հայտերը կարող եք ներկայացնել այստեղ։