«Եվրատեսիլ-2011». Էմմին կներկայանա «Boom-Boom» երգով

«Եվրատեսիլ-2011». Էմմին կներկայանա «Boom-Boom» երգով
«Եվրատեսիլ-2011». Էմմին կներկայանա «Boom-Boom» երգով

Մայիսին Գերմանիայի Դյուսելդորֆ  քաղաքում «Եվրատեսիլ-2011»-ի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին կներկայանա Apricota-ի «Boom-Boom» երգով:
Այսօր կայացած քվեարկության ժամանակ, ժյուրիի եւ հանդիսատեսի 50/50 ձայների համամասնությամբ , չորս երգերից հաղթող է ճանաչվել հենց այս երգը, որը երգչուհին մայիսի 10-14-ը կներկայացնի Գերմանիայում կազմակերպվելիք «Եվրատեսիլի» 56-րդ մրցույթում: Մրցույթին մասնակցելու են 43 երկրի ներկայացուցիչներ:
56 ամյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը մասնակցում էր վերցերորդ անգամ: Մինչ այժմ Հայաստանը ներկայացրել են երգիչներ Անդրեն եւ Հայկոն /8-րդ տեղ/, Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը` /10-րդ տեղ/, Սիրուշոյն / 4-րդ տեղ/ եւ Եվա Ռիվասը /7-րդ տեղ/:
© Medialab.am