Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 13:30-ի դրությամբ՝ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում: Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ: Մյուս տուժածները դուրս են գրվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:
04.06.2022
Երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում. ԱՆ



















