Վերջին հինգ տարիներին ԵՏՄ-ն ցույց է տալիս փոխադարձ առևտրի համոզիչ աճ․ Զոհրաբ Մնացականյան․ Տեսանյութ

Վերջին հինգ տարիներին ԵՏՄ-ն ցույց է տալիս փոխադարձ առևտրի համոզիչ աճ․ Զոհրաբ Մնացականյան․ Տեսանյութ
Վերջին հինգ տարիներին ԵՏՄ-ն ցույց է տալիս փոխադարձ առևտրի համոզիչ աճ․ Զոհրաբ Մնացականյան․ Տեսանյութ

Ազգային ժողովում ընթանում են «ՀՀ նախագահության տարին ԵՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումները: 

Լսումները նախաձեռնել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Նիստին ներկա արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում նշեց, որ ԵՏՄանդամ երկրների համար եվրասիական ինտեգրացիան առաջնային ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել տնտեսավարման պայմանները բիզնեսի համար, ուժեղացնել հարաբերությունները գործընկերների հետ, ինչպես նաև ստեղծել նոր հնարավորություններ։ 

«Վերջին հինգ տարիներին ԵՏՄ-ն ցույց է տալիս փոխադարձ առևտրի համոզիչ աճ․ 2018 թվականին ԵՏՄ երկրներում, 2017 թվականի համեմատ, ներքին առևտուրն աճել է 9․2 տոկոսով, երրորդ երկրների հետ՝ 18․8 տոկոսով, ապրանքների արտահանումը՝ 26․8 տոկոսով»,-վիճակագրական թվերը  ներկայացրեց նախարարը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։