Քննչական կոմիտեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 720 քրեական գործ է քննել

Քննչական կոմիտեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 720 քրեական գործ է քննել
Քննչական կոմիտեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 720 քրեական գործ է քննել

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«ՀՀ քննչական կոմիտեում և ենթակա ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 720 քրեական գործ:

Պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով միայն Կոմիտեի դեպոզիտային հաշվին մուծված և առկա գումարի շարժը հետևյալն է.

– 01.01.2018թ. դրությամբ- 176.019.482,3 դրամ,
– 01.01.2019թ. դրությամբ- 1.130.123.244,6 դրամ,
– 06.05.2019թ. դրությամբ- 1.576.755.700 դրամ:

Այդ գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 364 անձինք: Դատի է տրվել 68 անձ, որոնցից 1-ը գտնվել է կալանքի տակ:

720 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 277 պաշտոնատար անձ, այսինքն՝ որպես մեղադրյալ ներգրավված անձանց 76,0 %-ը: 36 մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է»: