Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել են

Լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին:

ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Արուսյակ Ալեքսանյանի ձերբակալմանը, նշեց.

«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Հետևաբար ո՛չ միջնորդության բովանդակության և ո՛չ էլ դատավորին անհատականացնող տվյալներ փոխանցել չենք կարող»:

Նշենք, որ, մեր տեղեկություններով ևս, Արուսյակ Ալեքսանյանը ձերբակալվել է:

«Ալեքսանյան-Ղարագյոզյան Փարթներս» ՍՊԸ-ից էլ մեզ հետ զրույցում հաստատեցին Ալեքսանյանի ձերբակալման լուրը՝ այլ մանրամասներ չհայտնելով: Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանը նշյալ ՍՊԸ-ի հիմնադիրներից է: