Հայաստանում շուրջ 200 հազար քաղաքացու կտրվի անվճար դեղորայք

Հայաստանում շուրջ 200 հազար քաղաքացու կտրվի անվճար դեղորայք
Հայաստանում շուրջ 200 հազար քաղաքացու կտրվի անվճար դեղորայք

ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Կառավարության որոշմամբ հաստատվել է երեք նոր նախաձեռնություն. Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները` թվով շուրջ 200 հազար մարդ, որոնց դեղապահովումը կիրականացվի «Հիմնական դեղերի» ցանկին համապատասխան` առողջության-առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով:

Նախագծով ավելացվում է նաև երկու նոր հիվանդություն, որոնք նախկինում չեն փոխհատուցվել՝ հիպոֆիզային գաճաճություն և վիրուսային հեպատիտ C հիվանդությունը, որոնց առկայության դեպքում պետության կողմից դեղերը պացիենտներին կտրամադրվեն անվճար։ Այս երկու հիվանդությունների փոխհատուցումը կկատարվի 2020 թվականից։

«Հնարավոր է, որ հեպատիտ C-ի փոխհատուցումն այս տարվանից սկսի՝ կախված մեր տնտեսումներից, եթե այս տարի գնումների արդյունքում լինեն տնտեսումներ։ Գաճաճության համար հավելյալ կնախատեսվի 90 միլիոն դրամ, հեպատիտ C-ի համար՝ 85 միլիոն դրամ»,- ասել է Արսեն Թորոսյանը»: