Սերժ Թանկյանն ու նրա կինն աջակցել են հայաստանյան 200 անապահով ընտանիքների

Սերժ Թանկյանն ու նրա կինն աջակցել են հայաստանյան 200 անապահով ընտանիքների
Սերժ Թանկյանն ու նրա կինն աջակցել են հայաստանյան 200 անապահով ընտանիքների

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ տիկնոջ Անժելա Թանկյանի հետ օգնել է Հայաստանի տարբեր բնակավայրերի ավելի քան 200 անապահով ընտանիքների: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արմենպրես»-ը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Արդեն որերորդ տարին է` Սերժ և Անժելա Թանկյանները «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավորությամբ և «Դասավանդի́ր, Հայաստան» հիմնադրամի, «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Բարի մամա» ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում են բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանում աղքատության հաղթահարմանը:

Հերթական բարեգործությունն իրականացվեց 2018-2019 թթ. ձմռանը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի և Երևանի` ավելի քան 200 անապահով ընտանիքներ ներառվեցին սննդամթերքով ապահովման եռամսյա ծրագրում:

Թանկյան ընտանիքը տարիներ շարունակ եղել է այն հայ ընտանիքների կողքին, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են դժվար իրավիճակում, անգնահատելի և երախտագիտության արժանի աջակցություն ցուցաբերելով նրանց»: