Հանդիպում Դարդեն եղբայրների հետ

«Ոսկե ծիրան» 20-րդ փառատոնի պատվավոր հյուրերն են Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի կրկնակի դափնեկիրներ, եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ՝ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրները, որոնց կշնորհվի «Ոսկե ծիրան»-ի պատվո մրցանակը՝ կինոյում ունեցած մեծագույն ավանդի համար։

Վաղը՝ հուլիսի 9-ին, ժամը 14:30 Դարդեն եղբայրները կայցելեն Կինոյի տուն և իրենց ստորագրությունները կթողնեն հայտնի բուխարու սրահում։ Այնուհետև, հուլիսի 9-ին, ժամը 15։00-ին Կինոյի տան մեծ դահլիճում (Վարդանանց 18) հրավիրում ենք ձեզ հանդիպելու Դարդեն եղբայրների հետ։ Հանդիպումը կվարի Ջոել Շապրոնը։

Հեղինակների հետ մեծ հանդիպումից հետո, Երևանում նաև կիրականացվի նրանց ֆիլմերի հետահայաց ծրագիրը։ Հանդիպման վերջում Common Ground-ը տեղում կկազմակերպի Լյուկ Դարդենի «Մեր ֆիլմերի հետևում» գրքի սահմանափակ քանակությամբ վաճառք հեղինակների ստորագրությամբ։

Միջոցառումը կազմակերպել է «Ոսկե ծիրան»-ը՝ Creative Armenia-ի հետ համագործակցությամբ:

Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից: