Վահագն Վերմիշյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ․ Factor.am

2020-ի փետրվարից կալանքի տակ գտնվող Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։

Այս մասին Factor.am-ը տեղեկացավ նրա պաշտպանից։ Փաստաբանն ասաց, որ բազմաթիվ հարցերի պատասխաններ կտան առաջիկայում, քանի որ այլևս նախաքննական գաղտնիությամբ կաշկանդված չեն լինի։

Նշենք, որ Վերմիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։