Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են: