«Բռնությունը, զոռբայությունը, անպատժելիությունը խաթարում են իրավական պետության հիմքեր». ՀՅԴ հայտարարությունը

«Բռնությունը, զոռբայությունը, անպատժելիությունը խաթարում են իրավական պետության հիմքեր». ՀՅԴ հայտարարությունը
«Բռնությունը, զոռբայությունը, անպատժելիությունը խաթարում են իրավական պետության հիմքեր». ՀՅԴ հայտարարությունը

Դատապարտելով Վահե Ավետյանին հետ կատարված դժբախտությունը, ՀՅԴ Երևանի մարզային ժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանված ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի մահը գույժը ահազանգ և ապտակ է մեր ողջ հասարակությանը, Սահմանադրությամբ իրավական և ժողովրդավարական հռչակված Հայաստանի Հանրապետությանը:
Մեր հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում վավերական դարձած բռնությունը, զոռբայությունը, մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, անպատժելիությունը, ամենաթողությունն ու ցինիզմը խաթարում են իրավական պետության հիմքերը, հյուծում մեր հասարակությունը, նվաստացնում ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, հոռետեսության ու հուսալքության դատապարտված հայ մարդուն դրդում իր ապագան Հայաստանի սահմաններից դուրս փնտրել:

ՀՅԴ Երևանի մարզային ժողովը դատապարտում է հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ զինված ուժերի սպաների նկատմամբ իրագործված դաժան ծեծի փաստը, այն դիտում է երկրում առկա քաղաքական, բարոյական և հոգեբանական ավանդույթների ու մթնոլորտի արդյունք ու հետևանք:

Ցավակցում ենք Վահե Ավետյանի հարազատներին, ընտանիքի անդամներին, մեր ողջ հասարակությանը: ՀՀ իշխանություններից պահանջում ենք կատարվածին տալ համարժեք քաղաքական, իրավական և բարոյական գնահատական և մեղավորներին՝ դրդիչներին, կազմակերպիչներին ու իրագործողներին, պատժել ՀՀ օրենքների ողջ խստությամբ»։

© Medialab.am