Ի՞նչ իրավունքներ ունի հոգեբուժարանում գտնվող մարդը և ինչպե՞ս դիմել Պաշտպանին․ հրապարակվել է տեղեկատվական թերթիկ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հոգեբուժարաններում անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված տեղեկատվական թերթիկ։

Մատչելի ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, Պաշտպանին դիմելու կարգը և հոգեբուժարանում գտնվող մարդու կողմից իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունները։

Տեղեկատվական թերթիկները կտրամադրվեն ինչպես հոգեբուժարաններում գտնվող անձանց, այնպես էլ հոգեբուժարանների անձնակազմերին։

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։