Պուտինն Էրդողանի հետ քննարկել Է Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. ղեկավարները քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Տեղի Է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հիմնական ուշադրությունը հատկացվել Է լիբիական ճգնաժամի պրոբլեմատիկային: Վերստին ընդգծվել Է հակամարտող կողմերի իրական քայլերի անհրաժեշտությունը՝ կայուն հրադադարի եւ ուղղակի բանակցությունների գործարկման ուղղությամբ՝ Բեռլինի խորհրդաժողովի որոշումներին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2510 բանաձեւին համապատասխան»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, քննարկվել Է Սիրիայի իրադրությունը՝ «շեշտը դնելով ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի ակտիվացման վրա»:

Ղեկավարները պայմանավորվել են հետագա համակարգման շուրջ՝ ի շահ ապաԷսկալացման գոտում Իդլիբի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների, ամենից առաջ մարտի 5-ին Մոսկվայում ընդունված 2018 թվականի Սոչիի Հուշագրի լրացուցիչ արձանագրության կատարման: Նաեւ հեռախոսազրույցի ընթացքում նախագահները շոշափել են հրատապ այլ միջազգային հարցեր, մասնավորապես, մերձավորարեւելյան կարգավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: