Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11։00, Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի պատճառով ավտոճանապարհը փակ է լինելու։

Պատճառված անհանգստության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։