ԱԱԾ-ը լրագրող է ձերբակալել` շորթում կատարելու պահին

Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում`շորթում կատարելու պահին ձերբակալվել է «Մենք ու Մենք» թերթի հետ համագործակցող լրագրողուհի Էլինա Օսիպի Խաչատուրովան:
Այդ մասին տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը հղում անելով ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությանը:
Ըստ հաղորդագրության, Էլինա Խաչատուրովան զանգվածային լրատվական միջոցներում քաղաքացի «Լ» –ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինիցս շորթել է 50.000 ՀՀ դրամ:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել , կատարվում է նախաքննություն:
© Medialab.am