Թոմ Հենքսը վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ MediaLab

Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսի ու իր կնոջ` դերասանուհի Ռիտա Ուիլսոնի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ` դերասանն այդ մասին գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում: Նա տեղեկացրել է, որ կնոջ հետ գտնվում են Ավստրալիայում: Նրանց ինքնազգացողությունը վատացել է, ունեցել են մրսածություն, մարմնի ցավ, թեթև տենդ:

«Մենք հանձնեցինք կորոնավիրուսի թեստ, և արդյունքները դրական էին: Բուժաշխատողները ունեն կանոններ, որոնց պետք է հետևել:  Մենք մեկուսացվելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջում է հանրային առողջության անվտանգությունը»,-նշել է Թոմ Հենքսը: