Միջազգային փորձագետներն աջակցելու են ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների մշակմանը. ՊԵԿ

Միջազգային փորձագետներն աջակցելու են ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների մշակմանը. ՊԵԿ
Միջազգային փորձագետներն աջակցելու են ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների մշակմանը. ՊԵԿ

Միջազգային փորձագետներն աջակցելու են ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների մշակմանը. ՊԵԿ-ը և «Էքսպերտիզ Ֆրանս» գործակալությունը խորհրդատվական ծառայության պայմանագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության միջև հուլիսի 9-ին խորհրդատվական ծառայության պայմանագիր է կնքվել` ՊԵԿ-ում «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը`  ստվերային տնտեսությունը կրճատելու և հարկային եկամուտների կայուն աճն ապահովելու գործում» տեխնիկական օժանդակության ծրագրի իրագործման նպատակով: Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Ծրագիրը կոչված է օժանդակելու հարկային ոլորտում ՀՀ ՊԵԿ-ի ռազմավարության ներդրմանը՝ շեշտը դնելով ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների վրա: Ֆրանսիական կողմը ներգրավելու է ստվերային տնտեսության դեմ պայքարի առաջավոր փորձին տիրապետող միջազգային փորձագետների` ՊԵԿ-ի համար արդյունավետ առաջարկություններ մշակելու նպատակով: 

Մեկուկես տարի տևողությամբ ծրագրի ավարտին ակնկալվում է ՊԵԿ-ում ներդնել ստվերային տնտեսության և տնտեսության ճյուղերի հարկային ներուժի գնահատման արդյունավետ գործիքներ, ուժեղացնել ՊԵԿ-ի կարողությունները՝ ներքին և արտաքին տեղեկատվության մոբիլիզացման և վերլուծության գործում, ինչպես նաև բարելավել ՊԵԿ-ի տրասֆերային գնագոյացման ստորաբաժանման գործունեությունը՝ համադրելի բազաների ստեղծման միջոցով: Բացի այդ նախատեսվում է կատարելագործել գործող հարկային ընթացակարգերը՝ համապատասխանեցնելով ՓՄՁ-ների յուրահատկություններին:

Ծրագիրն իրագործվում է ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքված ֆինանսավորման պայմանագրի շրջանակում և մեկնարկելու է սեպտեմբերից»: