Սպիտակ տունը թալիբներին սպառնացել է պատասխան տալ, եթե նրանք ամերիկացիներին չթողնեն լքել Քաբուլը

Միացյալ Նահանգները պատրաստ է արագ եւ հզոր պատասխան տալ, եթե «Թալիբան» արմատական շարժումը խոչընդոտի Աֆղանստանում մնացած ամերիկացի քաղաքացիների մուտքը Քաբուլի օդանավակայան, որտեղից տարհանում է իրականացվում:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Մենք նրանց տեղեկացրել ենք, որ եթե նրանք թույլ չտան մեր քաղաքացիներին լքել երկիրը, ինչպես նաեւ փորձեն խափանել կամ ինչ-որ կերպ միջամտել մեր գործողություններին եւ տարհանմանը, մենք արագ եւ հզոր պատասխան կտանք”, – ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սալիվանը: