Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Սոս Ավետիսյանին Իսպանիայի թագավորությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ։

Հրամանագրում ասված է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Սոս ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»։

Սոս Ավետիսյանի կենսագրությունն՝ այստեղ։