Լեւոն Տեր -Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

Լեւոն Տեր -Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են
Լեւոն Տեր -Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

Մայիսի 20-ին տեղի է ունեցել Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանի եւ ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է ԲՀԿ եւ ՀԱԿ համատեղ մամլո հաղորդագրություն:

Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ԲՀԿ-ից `Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը եւ Հայ Ազգային Կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանն ու  Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ոչ-իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր:

© Medialab.am